Շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ․ ԵԽ գրասենյակի ղեկավարը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին: