Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ, դիմում եմ գրելու. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում գրելու մասին է հայտնել:
«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Գևորգ Բաբայանը: Իսկ Արամ Մանուկյանը ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել նոյեմբերի 7-ին:
Tert.am-ը լրացուցիչ պարզաբանումների համար դիմեց Արամ Մանուկյանին, սակայն առայժմ նրա հետ կապ հաստատել չի հաջողվել: