Ողջունում ենք ԵԽ բանաձևը, որը պարունակում է հարցադրումներ Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։ Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել