Անգլիայի ընտրանին միջոցներ կձեռնարկի ԱԱ-2018-ի ընթացքում թունավորումից խուսափելու համար
Անգլիայի ազգային հավաքականը Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018թ. առաջնության ժամանակ սննդից չթունավորվելու համմար պատվիրակության հետ կուղարկի հատուկ սնունդ:
Բացի այդ, պատվիրակության հետ Ռուսաստան կմեկնեն մասնագետներ և խոհարարներ: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Ըստ աղբյուրի` սննդի շարքում կլինեն «Jaffa Cakes»-ի կեքսեր, եփած լոբի, տոմատով սոուս, շոկոլադ, անգլիական մանանեխ և թեյ:
Ազգային ընտրանու ղեկավարությունն արդեն հաստատել է, որ մրցաշարի մեկնարկից 10 օր առաջ Անգլիայից Ռուսաստան կժամանի խոհարարների խումբ, որը կստուգի Անգլիայի հավաքականի համար նախատեսված ողջ ուտեստը:
Այսպիսի որոշում է կայացվել Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո: Մահափորձի կազմակերպման համար Անգլիայի ղեկավարությունը մեղադրում է Ռուսաստանին: