Կոնֆերենցիաների լիգա․ Բիչախչյանի «Ժիլինան» պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» հյուրընկալվելիս մրցել է վրացական Գորի քաղաքի «Դիլա» թիմի հետ և 1-2 հաշվով պարտություն կրել։ Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին հեղինակել է «Ժիլինայի» հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Երկրորդ կեսում վրացական թիմը երկու գոլ է խփել ու հաղթանակի հասել, սակայն առաջին …
The post Կոնֆերենցիաների լիգա․ Բիչախչյանի «Ժիլինան» պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ appeared first on ԳԱԼԱ.
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» հյուրընկալվելիս մրցել է վրացական Գորի քաղաքի «Դիլա» թիմի հետ և 1-2 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին հեղինակել է «Ժիլինայի» հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Երկրորդ կեսում վրացական թիմը երկու գոլ է խփել ու հաղթանակի հասել, սակայն առաջին խաղում «Ժիլինայի»՝ 5-1 հաշվով հաղթանակը Բիչախչյանի թիմին դուրս է բերել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել նաև «Դիլայի» հետ առաջին խաղում։
The post Կոնֆերենցիաների լիգա․ Բիչախչյանի «Ժիլինան» պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ appeared first on ԳԱԼԱ.