Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

ՌԴ-ի համար կարևոր է, որ Փաշինյանը մեկ անգամ ևս վերահաստատի եռակողմ պայմանագրի շրջանակներում գործելու իր համաձայնությունը․ Վլադիմիր Լեպեխին

0

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ հուլիսի 6-ին Մոսկայում կայացած Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է նույն ոճով, ինչ նախորդ հանդիպումների ժամանակ էր՝ բավականին ոչ ֆորմալ և ընկերական մթնոլորտում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ միևնույն ժամանակ պետությունների ղեկավարների ցանկացած հանդիպմանը միշտ կա երեք շերտ, հարցերի երեք մակարդակ. առաջինը՝ ձևական է, պաշտոնական՝ մամուլին և դիտորդներին հասանելի մակարդակ, երկրորդ մակարդակը՝ մի շարք հարցեր են, որոնք ղեկավարները քննարկում են տետատետ, որի բովանդակությունը կարող ենք կռահել, իսկ երրորդ մակարդակը՝ այն պահերն են, որոնք գործընկերները թաքցնում են միմյանցից` հետապնդելով իրենց սեփական շահերը երկխոսության ընթացքում:

«Այսպիսով, Պուտինի և Փաշինյանի առաջին մակարդակի հանդիպման ժամանակ մենք ունեցանք փոխադարձ շնորհավորանքներ և հավաստիացումներ առավել սերտ և փոխշահավետ համագործակցության ձգտման վերաբերյալ: Այն, թե ինչի մասին խոսեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները երկխոսության երկրորդ մակարդակում, հասարակությունից թաքնված մասում, մենք միայն կարող ենք կռահել: Մեր ցանկացած ենթադրություն նրանց շահերի վերաբերյալ կարող ենք ներկայացնել բացառապես վարկածի տեսքով»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ակնհայտ է՝ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան պատերազմից հետո ձեռքբերված համաձայնագիրը, Վլադիմիր Լեպեխինը նշեց՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ այն իրականացվի բոլոր կողմերի կողմից:

«Փաստորեն, այս համաձայնագիրը «Յալթայի համաձայնագրի» փոքր անալոգն է. այն պատերազմը վերածեց զինադադարի, և քանի դեռ լարվածությունը պահպանվում է Բաքվի և Երևանի միջև, պայմանագիրը առանցքային գործիք է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար»,-ասաց նա։

Ռուսաստանում, ըստ նրա, տեսնում են, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի իշխանությունն ուժեղացել է, ուստի վախենում են, որ Հայաստանի ղեկավարը կարող է ինչ-որ կտրուկ քայլեր ձեռնարկել հաջողության հասած գլխապտույտի ալիքի վրա: «Ուստի Ռուսաստանի համար կարևոր է, որ Փաշինյանը մեկ անգամ ևս վերահաստատի եռակողմ պայմանագրի շրջանակներում գործելու իր համաձայնությունը»,- ասաց նա։

Մյուս կողմից, Լեպեխինի խոսքով, անցյալ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագիրը ընդհանուր բնույթ ունի. այն չի շոշափում շատ մանրամասներ, որոնք այսօր շատ կարևոր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների կայունացման վերջնական համաձայնագրի համար: «Այսպիսով, Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Երևանի միջև լրացուցիչ համաձայնագրերին, որոնք կարող են կնքվել որպես հիմնական եռակողմ պայմանագրի զարգացում»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ առայժմ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերոջը՝ Ալիևին առաջարկելու ոչինչ չունի, ինչը կստիպի վերջինիս փոխել իր դիրքորոշումը Արցախի և անցյալ տարվա աշնանը պատերազմի ընթացքում գրաված տարածքների վերաբերյալ: «Ներկայումս Փաշինյանը ստիպված է մանևրել, այդ թվում `Ռուսաստանի ազդեցության տակ, որի համար կարևոր է, որ Բաքուն և Երևանը աստիճանաբար սկսեն համատեղ իրականացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր, որոնք, ըստ Մոսկվայի, ռազմական գործողությունների սրման լավագույն ալտերնատիվն են»,- ասաց նա:

Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետ ընտված Նիկոլ Փաշինյանը կարողանա պաշտպանել ՀՀ շահերը: «Ի վերջո, այստեղ խնդիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի կայունացմանը, ինչը ազդում է սահմանի մոտ ապրող հայ բնակչության շահերի վրա: Շատ կարևոր է մշակել այս խնդիրը այնպես, որ պաշտպանեն առավելագույնը հայկական գյուղերը»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը պետք է կոշտ լինի իր դիրքում ՝ չշտապելով Բաքվի հետ ինչ-որ նոր համաձայնագիր ստորագրել: «Կարծում եմ՝ Ռուսաստանը կփորձի անել ամեն ինչ՝ զսպելու «հաղթողի» աճող ախորժակները, որոնք լուռ տիրանում են հայկական տարածքներին այն գծից դուրս, որի վրա դադարեցվել էին ռազմական գործողությունները: Բայց այսօր շատ դժվար է համաձայնության գալ Բաքվի հետ, որի թիկունքում Անկարան և Լոնդոնն են․ «հաղթողը» ցանկանում է ստանալ մաքսիմումն արդեն ոչ ռազմական ճանապարհով, այլ Մոսկվային և Երևանին շանտաժ անելու գնով»,- ասաց նա։

Վլադիմիր Լեպեխինը պատահական չհամարեց, որ վերջերս Թուրքիան և Ադրբեջանը հայտարարեցին սեպտեմբերին Պակիստանի հետ հատուկ ուժերի զորավարժությունների նախապատրաստման մասին՝ փաստացի թալիբների հետ համագործակցության ամրապնդման համար, որոնք Լոնդոնի և Անկարայի մտահղացման համաձայն՝ Մեծ Թուրանի ռազմավարության իրականացման համար պետք է գործոն լինեն՝ Միջերկրական ծովից մինչև Ուրալ և Ալթայի լեռներ:

Անդրադառնալով ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների ապագային՝ նա նշեց, որ դրանց զարգացումը հեշտ չի ընթացել՝ սկսած 2018-ի գարնանից մինչև 2019-ի վերջը, որից հետո դրանք կայունացան, և այսօր իրավիճակը չի փոխվել դեպի վատը կամ դեպի լավը:

«Կարծում եմ, որ տեսանելի ապագայում այդ հարաբերությունները չեն փոխվի: Նիկոլ Փաշինյանը իր ողջ պոպուլիզմով, շատ զգույշ է արտաքին քաղաքականության մեջ և այսօր ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ հավասար և բարեկամական հարաբերություններ, միաժամանակ՝ պահպանել որոշակի հեռավորություն։ Ինչպես ցույց տվեց անցյալ տարվա աշնան պատերազմը, նման «հավասար» քաղաքականությունը ոչ արդյունավետ է: Ժամանակը ցույց կտա, թե որքան արդյունավետ կլինի այս քաղաքականությունը ընտրություններից հետո և հետագայում»,- ասաց նա։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net