Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ. ԲԿՄԱ-ն կունենա 2-րդ թիմ

0

Հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ են քվեարկել ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: Հարցի շուրջ դրականորեն էին արտահայտվել նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակից բոլոր ակումբները:

«Շատ կարևոր է, որ ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք հիմնականում հանդիսանում են Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների անդամներ, խաղան ավելի բարձր մակարդակի առաջնությունում՝ ավելի ուժեղ թիմերի դեմ, ինչը կնպաստի նրանց որակական աճին»,- գրում է ՀՖՖ-ն:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես չգալու որոշման մասին, ինչի պատճառով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների 2021/2022 մրցաշրջանի կանոնակարգը մշակվել և կազմվել էր 10 թիմերի մասնակցությամբ: Կարևորելով հենց 10 թիմով մրցաշար անցկացնելու հանգամանքը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեին առաջարկվեց հավանություն տալ «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

«Չնայած նրան, որ «Նորավանք» ՖԱ-ն չունի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու ազգային արտոնագիր, սակայն առկա են այդ ակումբի մասնակցության նպատակահարմարությունը հաստատող մի շարք հանգամանքներ.

Նախևառաջ, «Նորավանք» ՖԱ-ն չի համապատասխանել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակցության իրավունք ունեցող ազգային արտոնագիր ստանալուն ընդամենը մի կետով՝ մանկապատանեկան թիմերի համապատասխան քանակի թիմեր չունենալով: ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերի՝ սեպտեմբերին մեկնարկող նոր մրցաշրջանում «Նորավանք» ՖԱ-ն արդեն կունենա համապատասխան քանակի թիմեր:

Երկրորդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ կարևոր է, որ «Նորավանք» ՖԱ-ն մարզային թիմ է, հանդես է գալու Վայոց Ձորի մարզում՝ արհեստական խոտածածկով սեփական մարզադաշտում (Վայքում): Ակումբը նաև նախատեսում է վերանորոգել բնական խոտածածկով մարզադաշտը Եղեգնաձորում: Մարզային ֆուտբոլի զարգացումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից մեկը:

Երրորդ, ՀՖՖ-ի համար շատ կարևոր է ունենալ 10 թիմով առաջնություն, որը կանցկացվի 4 շրջանով և թիմերից որևէ մեկը տուրերից մեկի ընթացքում ազատ չի լինի խաղեր անցկացնելուց»,-գրում է ՀՖՖ-ն:

Հաշվի առնելով այս ամենը, ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ են քվեարկել «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով:

Այնուհետև քննարկումներ են ծավալվել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այսպիսով Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 7 թիմ՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

Այնուհետև հաստատվել է VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակի 12 թիմ: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»:

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ են քվեարկել ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության, ՀՖՖ Ապահովության և անվտանգության, ՀՖՖ Ենթակառուցվածքային և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգերի հաստատմանը:

Այնուհետև քննարկվել է Արմավիրի մարզադպրոցի վերաբերյալ «Սարդարապատ» ՖԱ-ի առաջարկը: Որոշում է կայացվել կազմել պայմանագիր, համաձայն որի մարզադպրոցը 5 տարով վարձակալության կհանձնվի «Սարդարապատ» ՖԱ-ին: Ծրագրում ներկայացված ներդրումները ժամանակին կատարելու դեպքում վարձակալության պայմանագիրը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ ներդրումների բացակայության դեպքում Արմավիրի մարզադպրոցը կրկին կվերադարձվի ՀՖՖ ենթակայության տակ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվել է, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտել է, որ վերջին 2 տարիներին Մխիթար Հայրապետյանը մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին, օժանդակել տարբեր հարցերով: ՀՖՖ Գործադիր կոմիտեն կողմ է քվեարկել Մխիթար Հայրապետյանի՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության հաստատմանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net