Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Արցախի պետնախարարը շրջայց է կատարել Հանրապետական բժշկական կենտրոնում

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 9-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի Սարգիս և  Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:
Պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և   ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներով: Այցի ընթացքում գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն յուրաքանչյուր բաժանմունքում բուժվող հիվանդների քանակի, նրանց առողջական վիճակի, հիվանդանոցում առկա մահճակալային ֆոնդի, կորոնավիրուսային վիճակի, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, առողջապահական ոլորտը իմ անմիջական համակարգման ներքո գտնվող ոլորտներից մեկն է: Սա իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. ուստի, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր եք փրկել»:
Խոսելով ընթացիք աշխատանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա  կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը:
«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիք խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու  ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը:
Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղում տվել  համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն աշխատանքների ապահովման ուղղությամբ:

The post Արցախի պետնախարարը շրջայց է կատարել Հանրապետական բժշկական կենտրոնում appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net