Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Ստեղծվում է քննարկումների նոր հարթակ վարչապետի «մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ»

0
Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակի մասին հայտարարեց, ձևաչափն էլ անվանեց՝ մտագրոհի տեղ. - «Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ»։


Հետընտրական փուլում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական 16 ուժերի ներկայացուցիչների հետ՝ հիմնականում, ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած։ Մարզահամերգային համալիրում այսօր անցկացված փակ հանդիպմանը տասն էին ներկա։ Նրանց թվում՝ Ազատական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Դեմկուսի ընտրական ցուցակը գլխավորած, բայց գրանցումն անվավեր ճանաչելու պատճառով ընտրություններին այդպես էլ չմասնակցած Տիգրան Արզաքանցյանը։


Հանդիպմանը մասնակցած գործիչներ ոմանք ընտրությունների նախօրեին են կուսակցությունները ստեղծել, մյուսներն էլ հանրությանը քիչ հայտնի են։ Կառավարությունից չմանրամասնեցին, թե արդյոք հրավերներ են ուղարկվել բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնց հետ մինչ այս հանդիպել է Փաշինյանը։


Կառավարության տարածած կարճ տեսագրության մեջ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, որոնց հետ եղել է նախնական պայմանավորվածություն, հանրապետությունում չեն։


Փաշինյանը երեկ հանդիպել էր նաև «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին, ինչպես արտախորհրդարանական մյուս ուժերին, Ծառուկյանին էլ արել նրանց գաղափարները իրագործելու առաջարկ։ Ծառուկյանը տարածված տեսանյութում կոնկրետ չէր պատասխանել համագործակցության առաջարկին, միայն ասել էր՝ ժողովրդի կողքին են, անելու են «ցանկացած բան, ինչ օգուտ կբերի»։


ԲՀԿ-ականներից չհաջողվեց ճշտել Ծառուկյանին հրավեր հղվել է, նա մերժել է, թե՞ ընտրություններից առաջ նաեւ փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն մասնակցելու է վարչապետի պաշտոնակատարի այս նոր նախաձեռնությանը։ Ողջ օրն Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց հեռախոսազանգերին, անպատասխան թողեց նաև հաղորդագրությունները։


Վերջին արտահերթի վերաբերյալ ԲՀԿ-ն պաշտոնական տեսակետ չի հայտնել, բայց Սահմանադրական դատարանում էլ արդյունքները չի վիճարկում։


Փաշինյանի նախաձեռնած այսօրվա կլոր սեղանին մասնակցած Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն ասում էր՝ արտախորհրդարանական ուժերի խորհրդատվական մարմին է լինելու, կհանդիպեն ամիսը մեկ անգամ։ Վստահեցրեց՝ այդ հանդիպումներում իրենց պաշտոններ չեն առաջարկվել։


Շիրինյանը համաձայն չէ հնչող տեսակետներին, թե ինչպես 2008-ի արյունալի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի ստեղծած հանրային խորհուրդը, Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը ևս ոչ թե իրական խնդիրները լսել-լուծելու, այլ զուտ ձևական հարթակ է դառնալու. - «Եթե այդպիսին լիներ, ես չէի մասնակցի միանշանակ։ Իհարկե, ես պոտենցիալ տեսել եմ։ Հանրային խորհուրդը սահմանադրորեն հաստատագրված է, չէ՞։ Եվ սա նախագահին կից չի, վարչապետին կից չի։ Սա առիթ է ուղղակի վարչապետի հետ նաև աշխատելու։ Իսկ լավատես ու վատատեսը... աշխատենք, կապրենք՝ կտեսնենք...»


Նույն դաշինքով անցած ընտրությանը մասնակցած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ի տարբերություն Լևոն Շիրինյանի, այս նախաձեռնությունը ձևական է համարում, տեսարաններ ապահովվելու նպատակ հետապնդող. - «Գուցե կարճաժամկետ կտրվածքով վարչապետին անհրաժեշտ է հասարակությանը, նաև, ինչու չէ, քաղաքական հակառակորդներին ցույց տալ, որ խորհրդարան չանցած ուժերի աջակցությունը ունի, համերաշխությունը ունի, և դա շատ լավ է, որ կա։ Բայց ես կարծում եմ, որ մենք պիտի արագ տեսարաններին գործի անցնելու ռեժիմի մեջ մտնենք»։


Բաբաջանյանն ասաց, որ հրավեր ստացել է, բայց չի մասնակցել. - «Տեղեկացրել եմ, որ չեմ կարող մասնակցել այդ ֆորմատով հանդիպմանը, որովհետև կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժերի պլատֆորմը անգործունակ է այն իմաստով, որ չունի գաղափարական հենք»։


Խորհրդարան չանցած ուժերից Հայ ազգային կոնգրեսին վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման պաշտոնական հրավեր, ինչպես տեղեկացրեցին Կոնգրեսից, ընդհանրապես չի ուղարկվել։ Հանդիպման հրավերը ստացել, բայց մերժել էր «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը։




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net