Նյու Յորքում հորդաառատ անձևների պատճառով մարդիկ մետրոյի որոշ կայարաններից «լողալով» են դուրս եկել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հորդառատ անձրևների պատճառով մետրոյի մի շարք կայարաններ հեղեղվել են, հայտնում է New York Times- ը` մանրամասնելով, որ մարդիկ ստիպված են եղել «լողալով» դուրս գալ կայարաններից:
Նյու Յորքի տարանցիկ փոխադրումների վարչության ժամանակավոր նախագահ Սառա Ֆայնբերգը քաղաքի բնակիչներին հորդորել է մնալ տանը՝ նշելով, որ հեղեղի պատճառը «կարճ ժամանակահատվածում շատ հորդառատ անձրևներն են»։ Ֆայնբերգը շեշտել է, որ ջրահեռացման համակարգերը լավ են աշխատում։
«Խնդրում ենք զգույշ լինել՝ հեղեղված կայարաններ չմտնելու համար, քանի դեռ մեր խմբերն աշխատում են այս հարցի շուրջ», - ասել է վարչության ժամանակավոր նախագահը։
Ենթադրվում է, որ ուրբաթ Նյու Յորքը կրկին հարվածի տակ կընկնի, երբ արևադարձային «Էլզա» փոթորիկն անցնի այդ տարածքով։
Some subway system ya got there. This is the 157th St. 1 line right now. @NYCMayor @BilldeBlasio pic.twitter.com/xyfTAUPPNu
— July 8, 2021
