Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի օգնությամբ ռեբրենդինգ է անում KKW Beauty-ն (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այդ հարցում նրան օգնում է նախկին ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը։
Քիմ Քարդաշյանն ավելի վաղ նշել էր, որ ապրանքանիշը ռեբրենդինգի կենթարկվի, սակայն անվան միջից W տառը դուրս չի գա, քանի որ աստղը դեռևս ներկայանում է Ուեսթ ազգանվամբ։
Հայտնի է, որ 40-ամյա հեռուստաաստղը ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։
«Օգոստոսի 1-ի կեսգիշերին մենք կփակենք kkwbeauty.com կայքը, որպեսզի կարողանանք նոր ապրանքանիշով հանդես գալ՝ նոր բանաձևերով, որոնք ավելի ժամանակակից են, նորարական և ավելի կայուն և նոր փաթեթավորմամբ», - ավելի վաղ գրել էր Քիմ Քարդաշյանն ու հավելել, որ ուրախ է զարգացնել և ընդլայնել իր արտադրանքի տեսականին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ Քանյեի հետ ամուսնությունն ու իրենց երեխաները շատ իրական են, սիրով լի, և որ դա իր առաջին իրական ամուսնությունն է եղել։
Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
