«Թալիբան» շարժումը հայտարարել է Իրանի հետ սահմանի գլխավոր անցակետը գրավելու մասին
Թալիբները հայտարարել են, որ գրավել են Իրանի հետ Աֆղանստանի սահմանին գտնվող հիմնական սահմանային անցակետը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով՝ Իսլամ-Քալա բնակավայրն ամբողջությամբ անցել է նրանց վերահսկողության տակ: Հաղորդվել է նաեւ Թուրքմենստան անցում կատարող անցակետի գրավման մասին:
Թալիբանի խոսնակը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հարևան երկրները «կարող են հանգիստ լինել» սահմանների անվտանգության հարցում:
Գործակալության զրուցակիցը պնդել է, որ շարժումը նպատակ չունի տիրել երկրի ամբողջ տարածքին, բայց ցանկանում է երկխոսության միջոցով ստեղծել «ազատ իսլամական պետական համակարգ»: Միևնույն ժամանակ, նրանք դեռ մտադիր չեն հանդիպել Քաբուլի բանագնացի հետ:
Աֆղանստանում այժմ առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման անդամների միջև, ովքեր զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ:
Սրացումն ընթանում է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:
Աֆղանցի որոշ զինվորականներ անցնում են Տաջիկստանի տարածք: Դուշանբեն ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին խնդրել է օգնել հարավային սահմաններն ամրացնելու հարցում:
Շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը Մոսկվայում է. նրանք արդեն հանդիպել են Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ:
The post «Թալիբան» շարժումը հայտարարել է Իրանի հետ սահմանի գլխավոր անցակետը գրավելու մասին appeared first on ԳԱԼԱ.
