Նոր Զելանդիայում մարդկանց օդ բարձրացրած օդապարիկն ընկել է տան վրա (լուսանկար, տեսանյութ)
Նոր Զելանդիայում՝ Հարավային կղզում, օդապարիկն ընկել է տան վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, հայտնում է NZ Herald-ը:
Նշվում է, որ օդապարիկն ընկել է Քուինսթաուն բնակավայրի մոտակայքում: Այն պետք է վայրէջք կատարեր Էրրոութաուն բնակավայրում:
Ըստ լրատվամիջոցի՝ մեկ մարդ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, նրա հոսպիտալացման համար ուղղաթիռ է պահանջվել: Եվս մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, իսկ մնացյալ 9-ը՝ թեթև վնասվածքներ: Նրանք բոլորը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ նրանք բոլորը Նոր Զելանդիայի բնակիչներ են, իսկ օդապարիկի անկման պատճառն ուժեղ քամին է եղել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
