Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Հայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտնել են՝ որն էր նախագահի վրա հարձակման նպատակը

0

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Այս մասին գրում է Nouvelliste թերթը՝ հղում անելով գործի քննությանը մասնակցող դատավորին:

Ըստ վերջին տվյալների՝ նախագահի սպանության գործով ձերբակալվածների թվում կա հայիթական ծագմամբ երկու ամերիկացի՝ Ջեյմս Սոլաժն ու Ժոզեֆ Վենսանը:

«Նրանք ասացին, որ թարգմանիչներ են եղել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը», - ասել է դատավոր Կլեման Նոելը՝ անդրադառնալով ամերիկացիների ցուցմունքներին:

Միևնույն ժամանակ, ձերբակալության հրամանի մանրամասները չեն հստակեցվել:

Դատավորը պարզաբանել է, որ Սոլաժը ցուցմունք տալու ժամանակ հայտնել է «համացանցում աշխատանք գտնելու» մասին: Նա Հայիթի է ժամանել մեկ ամիս առաջ, մինչդեռ վարձկանները ժամանել էին երեք ամիս առաջ:

Բացի այդ, Նոելը հայտնել է ենթադրյալ մարդասպաններին պատկանող մեքենաներում խուզարկությունների անցկացման մասին: Այնտեղ հայտնաբերվել է հրազեն և ամերիկյան արժույթով կանխիկ գումար, ինչպես նաև տեսահսկման համակարգի տեսախցիկի սերվերը, որը տեղադրված է եղել Մոիզի տանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:

Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։

Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net