Նոր մանրամասներ՝ հունիսի 17-ին Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարից. «Nissan Teana»-ն մխրճվել էր երկաթե արգելապատնեշի մեջ, երկու անձ տեղափոխվել էր «Ապարան» ԲԿ. Shamshyan.com
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նոր հանգամանքներ են պարզվել հունիսի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:
Հունիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
