Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բացվում է «Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը

0
«Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել». այս խորագիրն է կրում այսօր Ռուսական արվեստի թանգարանում բացվող ցուցահանդեսը, որը նվիրված է 20-րդ դարասկզբի ռուսական մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Միխայիլ Վռուբելի  ծննդյան 165-ամյակին և Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման  100-ամյա հոբելյանին:


«Առաջին անգամ Ռուսական արվեստի թանգարանը իր հարկի տակ է հավաքել հեղինակի այն բոլոր ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության մասն են կազմում։ Ներկայացնում են Ազգային պատկերասրահի հավաքածուն՝ Միխայիլ Վռուբելի ինը ստեղծագործություն, և չորս ստեղծագործություն մեր հավաքածուից», - մանրամասնեց Ռուսական թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։


Ցուցահանդեսում ներկայացվող ստեղծագործությունները ի հայտ են բերում Միխայիլ Վռուբելին որպես բեմանկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ և քանդակագործ, որն իր մեծ ազդեցությունն է ունեցել 20-րդ դարասկզբի կերպարվեստի զարգացման վրա: Այս նորաբաց ցուցահանդեսում ներկայացված է նաև Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առիթով հրատարակված նրա «Երկերի  ժողովածուն», որը նկարազարդել են մի շարք ռուս անվանի նկարիչներ, նրանց թվում և Միխայիլ Վրուբելը՝ այդ առիթով հատուկ ստեղծելով իր հանրահայտ «Դևը» շարքը Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա:


«Լերմոնտովի ժողովածում տրամադրել է Հայաստանի ազգային ակադեմիայի գիտական գրադարանը։ Համագործակցել ենք նաև դրսի թանգարանների հետ՝ Բախրուշինի անվան պետական թատերական թանգարանի հետ, որտեղից մեզ տրամադրել են արխիվային նյութեր Միխայիլ Վռուբելի կենսագրության, ստեղծագործական կյանքի մասին։ Ինչպես նաև՝ Մոսկվայի տան հետ, որոնք մեզ ֆինանսապես են աջակցել ծրագրի իրականացման գործում», - նշեց Մկրտչյանը։


Նա պարզաբանեց, թե ինչու են որոշել այս ցուցահանդեսը միաժամանակ երկու հոբելյանի նվիրել. - «Քանի որ Ազգային պատկերասրահը տեխնիկական պատճառներով փակ է, մեզ հնարավորություն ընձեռվեց այս ցուցահանդեսը մեր հարկի տակ իրականացնել։ Ցուցադրության համակարգողն է Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդապահ Վերա Կոլչուրինան, ով շատ հետաքրքիր լուծումներ է տվել թե' տեքստային առումով, թե' գունային և ընդհանրապես էքսպոզիցիոն տարածքի։ Մեր հայտնի ստեղծագործությունը ցուցադրվում է՝ «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ»։ Նշեմ, որ այդ ստեղծագործությունը երկու ամսից կմեկնի մասնակցելու Տրետյակովյան պատկերասրահի հոբելյանական ցուցահանդեսին Վռուբելի։ Այնուհետև մնա այնտեղ և կմասնակցի «Լավագույն վերականգնված աշխատանքներ» ցուցահանդեսին»։


Ռուսական արվեստի թանգարանի տնօրենը հավելեց, որ Միխայիլ Վռուբելի 165-ամյակը առաջինը Երևանում է նշվում, թեև այն պատրաստվում են նշել նաև այլ թանգարաններ. - «Բոլոր այն թանգարանները, որոնք ունեն Միխայիլ Վռուբել հավաքածու բոլորն էլ նշում են որպես հոբելյանական տարի»։


Ռուսական արվեստի թանգարանում այս նորաբաց ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:  





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net