Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

«Երեք տարում վերադարձանք մեր մերժած անցյալին, եթե նույն կադրերն են մի պաշտոնից մյուսը տեղափոխվում, ոչինչ չի փոխվելու». պատգամավոր

0
Ընտրողների մեծամասնության քվեն ստացած Նիկոլ Փաշինյանը մինչև նոր կառավարության ձևավորումն արդեն սկսել է կադրային փոխատեղումները։ Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակել իր խորհրդական Արայիկ Հարությունյանին։ Իսկ այս պաշտոնից ազատված Արսեն Թորոսյանը կգործուղվի Ազգային ժողով։


«Քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում», - Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմին ներկայացնելիս նշել է Նիկոլ Փաշինյանը։


Կառավարման որակը սկսվում է վարչապետի աշխատակազմից, ասել է Փաշինյանը՝ խոստովանելով, որ լեգիտիմ են իրենց կառավարման որակին ու արդյունավետությանն ուղղված քննադատությունները. - «Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»:


Թե որքանով կփոխվի կառավարության դեմքը, Փաշինյանը փակագծեր չի բացել։ Նրա թիմակիցներն էլ դժվարանում են կանխատեսել։


Իշխող խմբակցությունից պատգամավոր Արմենը Խաչատրյանի կարծիքով՝ կադրային լրջագույն փոփոխություններ սպասվում են. - «Բայց թե ինչ կադրային շարժեր կլինեն, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»։


Փաշինյանի այսօրվա կադրային շարժը արդեն իսկ լավատեսություն չի ներշնչում նրա նախկին թիմակից, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։


«Եթե մեկ անձը չի կարողացել հաջողել մեկ պաշտոնում, և արդեն տրվեց հնարավորություն երկրորդ պաշտոնում, որտեղ նույնպես չհաջողեց, ապա արդեն հարց է առաջանում, որ կա'մ միտում է սա, կա'մ անկարողություն է սա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովսեփյանը




Հեղափոխական արժեքների խոստումներով իշխանության եկած ուժն ընդամնենը երեք տարում վերադարձավ իր իսկ մերժած անցյալին, ասում է նա ու եզրակացնում՝ նույն իրավիճակը կշարունակվի, եթե Փաշինյանը այդ կադրերի փոխատեղումներով փորձի իբրև նորացնել ձևավորվող կառավարության դեմքը. - «Երեք տարում մենք վերադարձանք այն անցյալը, որը մերժել էինք։ Եվ փաստացի այսօր եթե նույն կադրերի նույն դեմքերով փոխարինում ենք մեկ տեղից մեկ այլ տեղ, մեկ պաշտոնից մեկ այլ պաշտոն, մենք ունենում ենք նույն իրավիճակը, և որևէ բան չի փոխվելու»։




Արմեն Խաչատրյանն էլ դեռ տեղյակ չէ, թե ինչ նշանակումներ կլինեն ձևավորվող կառավարությունում, ովքեր կհեռանան, կողմնակից է, որ միայն կուսակցականներով չսահմանափակվեն. - «Կարծում եմ, որ մի շարք բնագավառներում պետք է կադրային հարցը շատ լուրջ դրվի, պետք է դրվեն պրոֆեսիոնալներ։ Իսկ այն հարցը, թե նրանք ում են սատարել, ինչ են արել, դա միանշանակ բացարձակ նշանակություն չպետք է ունենա»։


Փաշինյանի թիմով խորհրդարան եկած ու պատերազմից հետո խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանը ակնկալիք չունի ձևավորվող կառավարությունից։ Երեք տարում տապալել են թե' խորհրդարանում, թե' գործադիրում ու արդարացել, թե պատճառը թավշյա մանդատն էր։ Ասում է՝ հիմա էլ մանդատի անունը պողպատյա են դրել, բայց ինչ է փոխվելու դրանից, եթե այդ կոշտ մանդատը ոչ թե կառավարումը տապալողների նկատմամբ է կիրառվելու, այլ նախկինների կամ իշխանության քննադատների։


«Անվտանգության խորհրդի քարտուղարը, ով տապալողներից մեկն էր և պատասխանատուներից մեկը ամբողջ քառասունչորսօրյա պատերազմի և հետևանքների համար, կանգնում ու կադրային ջարդերից է խոսում։ Եթե մենք եկել էինք այն արժեքներով, որ չպիտի լինի կոռուպցիան, որ չպիտի լինի հովանավորչություն, որ չպիտի լինեն հազարավոր բաներ, ազգի ուրացում, երկրի, պետականության վտանգում։ Եվ էս ամեն ինչը լինելուց հետո պողպատե մանդատը նորից հների դեպքում կամ քաղաքացիների դեպքո՞ւմ են կիրառում, նշանակում է, որ բարոյականությունից բացարձակ հեռու են»։


Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net