Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Չիբուխչյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր appeared first on ԳԱԼԱ.
