Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Այսօր Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին․ միջոցառումը կազմակերպել էին Առաջին բանակային կորպուսն ու Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը։
Մեր քաջերին ողջունել եւ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզի ղեկավարը նաեւ հուշամեդալ է հանձնել զորացրված զինվորներից Արտյոմ Զաքարյանին»։
The post Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին appeared first on ԳԱԼԱ.
