Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Պետությունը խաղալիք չէ, մեր խորին համոզմամբ` կանխել ենք քաղաքացիական բախումները. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի՝ իշխանության հետ գործարքի գնալու մեղադրանքների մասին

0

Այս խորհրդարանի աշխատանքը ոչ շատ բավարար, ոչ էլ շատ վատ եմ գնահատում, ընդհանուր առմամբ  ակտիվ խորհրդարան էր նաև ներխորհրդարանական աժիոտաժի առումով, հսկայական բացթողումներ ևս եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ « Լուսավոր  Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«2,5 տարիների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, նաև ես, որպես պատգամավոր,  բոլոր ջանքերը ներդրել ենք որպեսզի ամենակարևոր խնդիրները կարողանանք պահել օրակարգում: Թե որքանով է ստացվել, կամ չի ստացվել, սա այլ հարց է: Համենայնդեպս, լրագրողական համայնքը ականտես է եղել, որ մեր մի շարք նախագծերին, որոնք հանրության, պետության շահերից էին բխում, իշխանությունը կայուն մեծամասնությամբ  դեմ էր քվեարկում, և  նախագծերը մնում էին օդում  կախված: Եղել են նախագծեր, որոնք կարողացել ենք ավարտին հասցնել: Դրանից մեկը «Կինոյի մասին» օրենքն էր, խորհրդարանական աշխատանքի եզրափակիչ ինչ-որ դրական միտում ունեցող նոտա էր»,-մանրամասնեց պատգամավորը:

Աննա Կոստանյանի խոսքով՝ պետք է վերարժևորեն, վերաիմաստավորեն իրենց գործողությունները:

«Վերիմաստավորելու խնդիրներ ունենք նաև թե՛ կուսակցական, թե՛ ապագայում քաղաքական գործունեության առումով, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչ բացթողումներ ենք ունեցել, դրանք շտկենք արդեն ոչ միայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առումով, այլև հաջորդ խորդարանական ընտրություններին՝կլինի դա հերթական, թե արտահերթ»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ արտախորհրդարանական ուժերը ԼՀԿ-ին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ Աննա Կոստանյանն ասաց.

«Ես այդ մեղադրանքներն անհիմն եմ համարում, որվհետև մենք պետք է հաշվի առնենք շատ կարևոր հանգամանք՝ մենք գործ ունենք պետության հետ, պետությունը խաղալիք չէ, որ ցանկացած պահի խաղաս  ու դեն նետես, և սեփական քաղաքական ամբիացիաներից ելնելով որոշես՝ նպատակահարմա՞ր է ինչ-որ քայլ անել, թե՞ ոչ: Այստեղ պետք է լայն պատկերով նայել. հանուն պետության երբեմն նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, այո՛, պետք էր իշխանության հետ ինչ-որ երկխոսությունների գնալ: Հիմա եթե մեզ մեղադրում են այն առումով, որ արտահերթ ընտրությունները  կազմակերպվեցին, մենք այստեղ չենք ափսոսում, որ փորձել ենք պայմանավորվածություն ձեռք բերել.կոնկրետ այդ պահին քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ միգուցե քաղաքացիական բախումներ սկսվեին: Մեր խորին համոզմամբ՝ կարողացել ենք կանխել քաղաքացիական բախումները»,-ասաց նա:

Պատգմավորը նաև շեշտեց՝ նորմալ է գնահատում, որ արդեն նոր ընտրված խորհրդարանական ընդդիմությունը պիտի մեղադրանքներ հնչեցնի. պիտի փորձի հստակ սահմանագիծ դնել իր և արդեն նախկին խորհրդարանական ընդդիմության միջև:

«Մենք չենք վախենում, չենք ընկրկում այդ որակումներից, ապագան ցույց կտա՝ ինչպիսի ընդդիմություն է լինելու արդեն նոր խորհրդարանում: Նորից կրկնեմ՝ մենք գործ ունենք պետության հետ և սեփական քաղաքական ամբիացիները չպետք է ավելի կաևոր լինեն, քան այդ պահին պետության շահերից բխող գործողությունները»,-եզրափակեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net