Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Վարչապետի՝ գիտնականներին պիտակավորող խոսքերն անընդունելի են և վիրավորական, չի կարելի նրանց անվանել «սուրճ խմող միմոսներ». Աշոտ Սաղյան (տեսանյութ)

0

Գիտությանը հատկացվում է չնչին գումար, գիտնականի միջին աշխատավարձը երկու անգամ ցածր է միջին անվանական աշխատավարձից, դա խոսում է գիտնականի հանդեպ առկա վերաբերմունքի մասին. այսօր տնտեսության զարգացման հեռանկարը, ռազմարդյունաբերական համալիրի պահանջները, բնապահպանական խնդիրները պահանջում են զբաղվել գիտության հիմնարար հետազոտությունների արդյունքների ապրանքայնացմամբ: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Կիրառական գիտությունը պետք է զարգացնել հիմնարարին զուգահեռ, այդպես է ամբողջ աշխարհում։ Կրթությունը և գիտությունը պետք է միաձուլվեն, բայց դա պիտի արվի ոչ թե մեխանիկորեն, այլ բովանդակային առումով։ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին մենք բացատրել ենք, որ այսօր իրատեսական չէ ԳԱԱ ինստիտուտների և բուհերի ֆակուլտետների միավորումը, դա է ապացուցում վրացական և ղազախական փորձը։ Այսօր մեր բուհական համակարգը պատրաստ չէ ընդունելու գիտահետազոտական ինստիտուտները»,- ասել է գիտնականը:  

Ըստ Սաղյանի՝ պետք է ԳԱԱ ինստիտուտների և բուհերի ֆակուլտետների միջև սերտ գործակցություն հաստատվի, ինչի արդյունքում առարկայական ծրագրերի լաբորատոր, գործնական պարապմունքները կանցկացվեն ինստիտուտների բազաներում. «Շատ համալսարանական ֆակուլտետների բազաներ հնացած են, դրանք չեն համապատասխանում այսօրվա գիտատեխնիկական առաջընթացին։ Զուգահեռաբար՝ պետք է ստեղծվեն համալսարանական ամբիոններ գիտահետազոտական ինստիտուտներում, այդպիսով կպարզվի, թե որ ինստիտուտը որ ֆակուլտետի հետ կարող է միանալ»:

Ակադեմիայի նախագահի կարծիքով՝ գիտության նկատմամբ հանրային և իշխանական վերաբերմունքն անընդունելի է. «Հասարակության մեջ այսօր մոտեցում կա, թե գիտությամբ զբաղվելը վատ բան է, անգամ անվճար ասպիրանտական տեղերը չեն համալրվում։ Գիտնական լինելն ամոթ չէ, խորհրդային տարիներին մարդիկ պարծենում էին դրանով։ Դեռևս դպրոցական նստարանից այդ կարծիքն է շրջանառվում, թե գիտությունն անկարևոր է։ Վարչապետի՝ գիտնականներին պիտակավորող խոսքերը վիրավորական էին։ Մեր գործընկեր գիտնականները տարակուսած էին այդ պնդումներից»:

Աշոտ Սաղյանի պնդմամբ՝ կան անարդյունավետ գիտնականներ, բայց նրանք փոքրամասնություն են, չի կարելի բոլոր գիտնականներին անվանել «սուրճ խմող»: «Մեր սփյուռքի գիտական ներուժը պետք է օգտագործվի։ Յուրաքանչյուրն էլ ուզում է մի բան անել, գերմանական Ռոստոկի համալսարանի մեր գործընկերները պատերազմի օրերին անընդհատ իրենց օգնությունն էին առաջարկում։ Շատ-շատերը, առաջին հերթին հայազգի գիտնականները, պատրաստ են մեզ օգնելու, ԳԱԱ-ն այստեղ անելիք ունի, պետք է ակտիվացնենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները, դա լուրջ խթան կլինի՝ երիտասարդներին գիտության ոլորտում պահելու»,- ամփոփել է Աշոտ Սաղյանը:   

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net