Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. Մեղրիի զորամասի արդեն նախկին հրամանատար

0

Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։

Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։

Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

Գեւորգյանը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, խնդիրն այլ տեղում է.  «Կապավոր Լուսինե Մկրտչյանն ինձնից ենթասպայի հաստիք է խնդրել գաղտնի ձեւով, որ ուրիշին հանեմ, իրեն նշանակեմ, ես ասել եմ՝ ինչպե՞ս կարող եմ ուրիշին հանել, քեզ նշանակել, հաջորդ անգամ նման հարցով չգաս։ Դրանից հետո սկսել է անընդհատ թեժ գիծ զանգել, հրամանատարի անունից զանգում էին վերադասին, բողոքում, զանգում էին Պաշտպանության նախարարություն, ամեն բառը ճոխացրած ներկայացնում, թե վատ բաներ եմ ասում իշխանության հասցեին»։

Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը.

«Սկսվեց ծառայողական քննություն, իմ պաշտոնավարումը կասեցվեց, 80-100 մարդու հարցաքննության արդյունքում պարզվեց, որ ես անմեղ եմ։ Հունիսի 29-ի հրամանով ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում։ Առաջին օրը գնում եմ աշխատանքի, այդ աղջիկը նորից զանգում ու բողոքում է, որ եկել է, ես չեմ ուզում նրա հետ ծառայել, երեկոյան Գլխավոր շտաբից տեղեկացնում են, որ ինձ շտապ կանչում են Երեւան։ Նախարարությունում նորից տեղեկացնում են, որ նորից մինչեւ հուլիսի 5–ը կասեցված են նրա լիազորությունները, այդ աղջիկը նորից բողոքում է»։

Արգամ Գեւորգյանը պատմեց, որ 2 պատերազմ է անցել, վիրավորվել է, սակայն հայրենիքի հանդեպ իր պարտքը միշտ կիսատ է համարել ու շարունակել ծառայությունը. «Ես նրանց ապացուցել եմ, որ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվում, ես զինվորական եմ։ Ես 2 պատերազմով անցել եմ, զինվորի կողքին եմ եղել։ Այն հրամանատարները, որոնք փախչել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում։ Մաքուր ծառայել եմ իմ ազգին ու հայրենիքին, կռվել եմ, իմ խնդիրն էլ կատարել եմ»։

 

The post 25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. Մեղրիի զորամասի արդեն նախկին հրամանատար appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net