AirCar թռչող մեքենայով կատարվել է աշխարհում առաջին միջքաղաքային չվերթը
Աշխարհում առաջին միջքաղաքային թռիչքն է կատարվել AirCar թռչող մեքենայով, որը նախագծել է սլովակյան Klein Vision ընկերությունը: Բրատիսլավայի և մայրաքաղաքից 96 կմ հեռավորության վրա գտնվող Նիտրա քաղաքի միջև իրականացվել է 35 րոպեանոց փորձնական թռիչք:
Հիբրիդային մեքենայի առաջին միջքաղաքային օդային ճանապարհորդությունը տևել է ընդամենը 35 րոպե, որից հետո AirCar-ը շարունակել է ճանապարհը որպես սովորական մեքենա: Ապագայի թռչող տաքսիի նախատիպի ղեկին է եղել Klein Vision-ի գյուտարար ու հիմնադիր, պրոֆեսոր Ստեֆան Քլյայնը, ով շուրջ 30 տարի զբաղվում է թռչող մեքենաների նախագծումներով:
Նիտրա-Բրատիսլավա օդային երթուղին 96 կմ է և ճամփորդությունն իրականացվել է երկու անգամ ավելի արագ, քան ցամաքային երթուղով: Ինքնաթիռից վերգետնյա փոխադրամիջոցի փոխակերպումն իրականացվում է մեկ կոճակի սեղմմամբ և տեւում է ընդամենը 135 վայրկյան:
Վերջին 30 տարիների ընթացքում Klein Vision-ն իրականացրել է ավելի քան 40 ժամ փորձնական թռիչք եւ 142 հաջող վայրէջք է կատարվել:
Թռչող մեքենաների կանոնավոր շահագործումը սկսելու համար Klein Vision-ը պետք է ստանա կարգավորող մարմինների համաձայնությունը:
The post AirCar թռչող մեքենայով կատարվել է աշխարհում առաջին միջքաղաքային չվերթը appeared first on ԳԱԼԱ.
