Քննարկվել է Արցախի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր
Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։
Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները եւ սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
The post Քննարկվել է Արցախի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր appeared first on ԳԱԼԱ.
