Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Փաշինյան

0
Իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը, այն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այսօր, Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 


Ընդգծելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք՝ Փաշինյանը շեշտել է՝ ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ կիրառվել է ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: 


«Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում: Սա շատ բանի մասին է խոսում», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։


«44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է մանրամասն քննության առարկա դառնան»

Խոսելով  44-օրյա պատերազմից՝ Փաշինյանը նշել է՝ պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: 


«Կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն․ այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:


«Երկրում ամենամեծ պահանջը եղել և մնում է իրավունքի և արդարադատության լիարժեք կայացումը»

 

Անդրադառնալով վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ 2018-ին ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից:


«Մենք պետք է խոստովանենք, որ սա նույնպես բերեց որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել և որին որևէ մեկը չէր էլ սպասում: Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ երկրում ամենամեծ պահանջը և պահանջարկը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իրավունքի և արդարության, արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը:


«Պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի վրեժխնդրության տրամաբանություն չգործի»

 


Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել, ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով․ - «Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:


Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին:


Նիկոլ Փաշինյանը նաև նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել միջնորդություն՝ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին, Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին և Գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:

 

 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net