Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից նրանք այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան

0

Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թշնամին Արցախի ճանապարհներից տիրակալի պահվածքով է օգտվում։

«Բավականին աշխատանքներ տարվել են և տարվում են, որոնք չեն էլ երևում։ Իհարկե, այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են երաշխավորում, և խոշոր առումով մենք տեսել ենք, որ անվտանգությունն ապահովված է․ իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ, գործողություններ են եղել»,-ասաց Արցախի պետնախարարը։

Նա նշեց՝ ինքն իր ընտանիքով մնալու է Արցախում և իրենց կախված առավելագույնը կատարելու է, որ բոլորի ապագան Արցախում լուսավոր լինի։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե զինվորականներն անընդհատ հետ քաշվելու, նահանջի հրաման են ստացել, Բեգլարյանն արձագանքեց, թե դա ամբողջությամբ իրավապահների ուսումնասիրության հարց է․ «Ես էլ նույն հարցերն ունեմ, բայց իմ հորդորն է, որ ամեն առասպելի, զրույցի չհավատանք, քանի դեռ դրանք հիմնավորված չեն, և առավել ևս դրանք չընդհանրականացնենք։ Եթե 4-5 տեղ նահանջի հրաման է տրվել, չի նշանակում, որ բոլոր տեղերում նահանջի հրաման է տրվել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պետք է մնային Արցախի վերահսկողության տակ, բայց հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց այդ գյուղերը՝ զոհերով ու գերիներով, անցել են թշնամուն,  Բեգլարյանն ասաց, թե դա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է։

«Ես էլ շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ, և որոշ դեպքերում ես էլ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով, և դրանցով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը Արցախում, բայց ես չեմ կարող ասել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, պետք է պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են եղել բանակցություններում, պատասխան տան։ Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է փաստացի մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել»,-ասաց նա։

Քաղաքացիները հարցեր էին ուղղել նաև Արցախի ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների վերաբերյալ, որոնց անդրադառնալով՝ Արցախի պետնախարարն ասաց․

«Պատերազմի հետևանքով ջրի ռեսուրսների կամ ակունքների հանդեպ վերահսկողության բավականին կորուստներ ենք ունեցել, զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, մասնավորապես, նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որ ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները, խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք լուծել մոտ երեք տարվա ընթացքում, Ստեփանակերտում որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու»։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, նա նշեց՝ պատերազմի ժամանակ լրջորեն վնասվել են բոլոր ենթակառուցվածքները, դիտավորյալ թիրախավորվել են Ադրբեջանի կողմից, սակայն, նրա խոսքով՝ հետպատերազմյան մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվ աշխատանք է կատարվել։ «Արդեն կարող ենք ասել, որ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են մեր բոլոր ենթակառուցվածքները»,-նշեց Բեգլարյանը՝ հավելելով, թե աշխատանքները շարունակվում են։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net