Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

«Այդ պահին ես տեսնում էի իմ մոր և տատի մահանալը»․ ամերիկացին պատմել է ծովի ափին ապրելու մոր երազանքի և Ֆլորիդայի 12-հարկանի շենքի փլուզման զգացողությունների մասին (տեսանյութ)

0

Ամերիկաբնակ Ելենա Բլասսերը միշտ ցանկացել է ծովի ափին ապրել և երազանքն իրականացրել է 10 տարի առաջ՝ տեղափոխվելով Ֆլորիդայի Champlain Towers South շենք, այն շենքը, որը փլուզվել է օրերս՝ դառնալով 16 մարդու մահվան պատճառ։ Այս մասին BBC լրատվականի պատրաստած տեսանյութում պատմում է նրա որդին՝ Պաբլո Ռոդրիգեսը։

«Մայրս միշտ երազում էր ծովի ափին ապրել, օրվա վերջում նստել և նայել ավազին և ջրին։ Նույնիսկ երբ անձրևում էր, դուք կտեսնեիք մորս դրսում նստած ջրին նայելիս, և դա բավական էր նրա համար», - պատմել է Ռոդրիգեսը։

Կինը 64 տարեկան է, իսկ նրա մայրը՝ Սելենա Չավեսը՝ 88։ Նրանք երկուսն էլ շենքի փլուզման ժամանակ տանն են եղել։

«Երբ ես տեսա տեսանյութը, սիրտս կրծքավանդակիցս դուրս թռավ, որովհետև դա այն պահն էր, երբ տեսնում էի իմ մոր և տատի մահանալը, և այն, ինչ ես տեսնում եմ հիմա իմ աչքերը փակելիս, այդ տեսանյութն է», - պատմել է Ռոդրիգեսը։

Նա լրագրողին ցույց է տվել մոր լուսանկարները և նշել, որ լավ հիշողություններն այնքան շատ են, որ դժվար է պարզապես մոռանալ դրանք։ Նա հավելել է, որ տեղեկությունները ստանում են լրատվությունից և այլևս հույս չունեն, որ նրանց ողջ կգտնեն։ Ռոդրիգեսը նշել է, որ դա կարելի էր կանխել, քանի որ բնական աղետի հետևանք չի եղել, և մարդիկ պարզապես գնացել են քնելու և մահացել են։

Տղամարդու 6-ամյա որդին բազմիցս հարցրել է հայրիկին, թե ինչպես են տատն ու նրա մայրը, և խնդրել facetime-ով նրանց որպիսությունը հարցնել։

«Եթե դուք հանդիպեիք նրան, երբեք չէի մոռանա։ Նա իր ընտանիքն ամենից շատ էր սիրում, և դա իր համար թիվ մեկ առաջնահերթությունն էր։ Նա պայքարող էր և չէր լռում, երբ շրջապատում անարդարություն էր տեսնում», -պատմել է Ռոդրիգեսը և հավելել, որ միակ բանը, որ նրան ստիպում է առաջ շարժվել, այն է, որ մայրը վստահ կլիներ միջադեպի մեղավորների պատասխանատվություն կրելու և նման միջադեպի չկրկնվելու հարցում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։ Զոհերի թիվը հասել է 16-ի:

«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և հավելել, որ, իր կարծիքով, արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է բազմաթիվ կյանքեր։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net