Добавить новость
123ru.net
World News
Июль
2021

Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին դիմեց Վահրամ Դումանյանին (տեսանյութ)

0

Կառավարությունն ընդունեց որոշում, որով գումար հատկացվեց մեկ անձից գնման եղանակով Հայաստանի ծանրամարտի հավաքականի համար մարզագույք (ծանրաձողեր) ձեռք բերելու համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերի մարզիկների միջազգային չափորոշիչների համապատասխան մասնագիտացված մարզագույքով մարզումների անցկացման և միջազգային մրցաշարերին լավագույնս նախապատրաստման, ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է առաջացել:

«Անհրաժեշտ ժամանակահատվածում ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար առաջարկվում է պետական բյուջեով նախարարությանը հատկացված գումարներից համապատասխան գումարներ տրամադրել և թույլ տալ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերի հրատապ՝ մեկ անձից գնման ձևով»,- ասաց Դումանյանը:

Խնդիրն այն է, որ հավաքական թիմի անդամները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապել նոր մարզագույքով:

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ ծանրամարտի հավաքականի լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում վերջինիս լրացուցիչ հատկացնել ևս 8,420.0 հազար դրամ:

Ձեռք բերվող ծանրաձողերն անհրաժեշտ են Տոկիո-2021 Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, այսինքն Օլիմպիական խաղերից առնվազն 30 օր առաջ, և նախատեսվում է, որ մատակարարումը կիրականացվի 4-5 օրվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Այստեղ մի քանի հարց է ծագում: Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի ծանրամարտի հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ և ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն` պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով:

Մեր հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 27-ին, այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և եթե ես ճիշտ եմ հիշում, Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու այս տարվա օգոստոսին: Առաջին հարցս դա է. Ինչո՞ւ է 2 ամիս անց կայացվում այս որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը կլինեն տեղում:

Երկրորդ հարցը, ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող: Հիմա ես որոշման նախագծից իմանում եմ, որ 7 լրակազմ ծանրաձողի մասին է խոսքը: Ուզում եմ պայմանավորվենք, որ նման գործելաոճը չեմ հանդուրժելու: Այսինքն, եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը: Կառավարությունը, աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերի լուծումները գտնեն: Երկրորդ՝ ես որքան հասկացա, այս ծանրաձողերն Օլիմպիական խաղերից հետո են գալու հասնեն Հայաստան:

Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Արագ որոշման նախագիծը վերաձևակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունեմ եք ու համապատասխանեցնում իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, որ նման իրավիճակի ենք բախվում: Սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը Վահրամ Դումանյանը նշեց, որ հանձնարարականը ստացել են ապրիլի 30-ին, սակայն Փաշինյանը նրան ընդհատեց. «Դուք այնտեղ նստած եք եղել, նստած է եղել Ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ: Դուք ասում եք երեք օր հետո գրավոր ստացել եք: Ամեն ինչ այդտեղից է սկսվել: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ որ դա հնչում է: Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է  իմանա, որ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է: Եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:

Արդյունքում որոշվեց, որ կառավարության որոշման նախագծում փոփոխություն է արվում, որի համաձայն 7-ի փոխարեն ձեռք է բերվելու 20 ծանրաձող:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net