Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2020

«Աստված է փրկել. վիրավորվելուց հետո ինձ փորձում էին մարտի դաշտից դուրս բերել. շտապօգնության մեքենային թշնամու ԱԹՍ-ը խփեց, ու եթե մի քանի րոպեից խփեր, ես դրա մեջ կլինեի». 3 անգամ վիրավորված սպայի պատմությունը

0

Կապիտան Դավիթ Վաղինակի Թորոսյանը ծնվել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում: 30-ամյա սպան ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Դավիթն իր սպայական ծառայության 9 տարիներն անցկացրել է Արցախի Քարվաճառի զորամասում: Վերջին մեկ տարին ծառայում էր Ջեբրայիլում՝ Ջրականում:

Երիտասարդ սպան մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմին, ստացել մի քանի վիրավորում: Դավիթ Թորոսյանն այս պահին վերականգնողական բուժում է ստանում Գյումրու վերականգնողական կենտրոնում:

«Որպես սպա կարող եմ ասել, որ պատերազմին մենք հոգեբանորեն պատրաստ էինք, որովհետև մենք տեսել էինք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, բայց այս պատերազմը համեմատելի չէ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ: Ապրիլյանն ուրիշ պատերազմ էր. 4 օր տևեց, բացի դրանից՝ այն ժամանակ ավիացիա չի աշխատել, հրետանին այս մասշտաբի չի կրակել, միջազգային նորմերով արգելված զենք-զինամթերք չի կիրառվել:

Մենք պարտվեցինք այս պատերազմում, որովհետև միանգամից կռվել ենք մի քանի պետության դեմ, բացի դրանից՝ ուժերն էին անհավասար: Նրանք թե՛ մարդու ուժի, թե՛ զենք-զինամթերքի տեսանկյունից մեր նկատմամբ ունեին առավելություն:

Եթե ուժերը հավասար լինեին, կամ տարբերությունը չնչին լիներ, պատերազմը հաստատ նման ելքով ավարտ չէր ունենա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է վիրավորում ստացած սպան:

Դավիթի խոսքով՝ կռվելիս իրեն ուժ է տվել այն գիտակցումը, որ ինքը որպես սպա, ունենալով 18-20 տարեկան տղաներ իր պատասխանատվության տակ, ուղղակի սխալվելու իրավունք չունի:

«Տղերքի մարտական ոգին միշտ բարձր է եղել, ես չէի էլ մտածում, որ մեր 18-20 տարեկան զինվորի մարտական ոգին կարող է այդքան բարձր լինել:

Մեր զինվորը 44 օրերի ընթացքում այնպիսի մարտական ոգու դրսևորում է ցույց տվել, որ ես վստահ եմ՝ ոչ մի երկրի բանակում չկա նման ոգի: Մենք պայքարում ենք մեր հողի, մեր տան, մեր երկրի ու մեր ընտանիքների համար… իսկ այդ գիտակցումը քեզ ավելի է ուժեղ դարձնում: Իսկ հակառակորդի մոտ այդպես չէ, իրենց ժողովուրդը չի կռվում, այլ վարձկանները, իսկ վարձկանը չի կարող իր հոգին ու կյանքը դնել այլ պետության շահերի համար:

Զինվորը միանշանակ նայում է իր հրամանատարի գործողություններին և իր հրամանատարի արարքից ինքը կարող է ոգևորվել, և կարող է լինել նաև հակառակը:

Հրամանատարը խաղաղ պայմաններում էլ պիտի մտածի, որ կարող է լինել պատերազմ, և պետք է գործողություններն այնպես կազմակերպի, որ իր զինվորը իր հետևից գնա»,- ասում է երիտասարդ սպան:

Դավիթի խոսքերով՝ պատերազմի օրերին եղել են այնպիսի անբացատրելի երևույթներ, որ իրեն հուշել են հրաշքի մասին:

«Աստված ինձ փրկել է. երրորդ անգամ վիրավորվելուց հետո իմ զինվորները ինձ փորձում էին մարտի դաշտից դուրս բերել, շտապօգնության մեքենան մոտենում էր մեզ, բայց ես չհասցրեցի նստել էդ մեքենան… այդ մեքենային թշնամու ԱԹՍ-ը խփեց, ու եթե մի քանի րոպեից խփեր, ես այդ մեքենայի մեջ կլինեի:

Վիրավորում եմ ստացել որովայնի, ազդրի, ոտքի հատվածում, որի արդյունքում ձախ ոտքս ծնկից ներքև թուլացել էր:

Պատերազմը իմ կյանքում փոխեց այն, որ հիմա ավելի շատ եմ սիրում և գնահատում կյանքը, և պետք է ապրել այնպես, որ հասկանաս՝ իզուր չի անցել կյանքդ»:

Երիտասարդ սպան չի խոսում՝ ինչ է անելու հետո, բայց որ շարունակելու է ծառայել հայրենիքին, դա հաստատ է որոշել:

Անահիտ Չալիկյան

 

 

 

 

The post «Աստված է փրկել. վիրավորվելուց հետո ինձ փորձում էին մարտի դաշտից դուրս բերել. շտապօգնության մեքենային թշնամու ԱԹՍ-ը խփեց, ու եթե մի քանի րոպեից խփեր, ես դրա մեջ կլինեի». 3 անգամ վիրավորված սպայի պատմությունը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net