Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը, հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Կողմերի հաշտեցման կենտրոնի կողմից ստուգվում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող բնակավայրում հրազենի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը:
Նախարարությունում հիշեցրել են, որ դետկեմբերի 28-ին կայացել է գերիների հերթական փոխանակումը: Ռուսաստանի ռազմատիեզերական օդերի ինքնաթիռները Բաքու են տեղափոխել գերեվարված երկու ադրբեջանցի եւ Հայաստան վերադարձրել չորս հայ գերի:
The post Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը appeared first on ԳԱԼԱ.
