Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2020

«Բժիշկները սկզբի օրերին ասում էին՝ հույս չկա, որ կապրի…այդպիսի վնասվածքով հազարից մեկն է ողջ մնում»

0

«Ալեքսը շատ աշխատասեր, աշխույժ, էներգիայով լի երիտասարդ էր մինչև արցախյան պատերազմում ծանր վիրավորվելը: Նա մինչև բանակ գնալը շատ էր աշխատում, երևի դա էլ նրան ուժ է տալիս պայքարելու իր ցավերի դեմ: Ինքը շատ լուրջ տղա էր, միշտ չէ, որ Ալեքսին կարող էիր ծիծաղելով տեսնել, բնավորությամբ շատ տաքարյուն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալեքս Աղաջանյանի հորաքրոջ դուստրը՝ Անժելիկա Բեգլարյանը:

Անժելիկան պատմում է, որ Ալեքսի մոտ հայրենասիրությունը փոխանցվել է ժառանգաբար.

«Ալեքսն էլ իր հոր նման կռվել է, քեռիս մասնակցել է և՛ արցախյան առաջին պատերազմին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմին: Արցախյան պատերազմում ձեռքից վիրավորվել է և ստացել կոնտուզիա:

Ալեքսն ու իր նման տղերքը արժանի են ամեն տեսակ հարգանքի ու խոնարհման, որովհետև իրենք չեն փախել, իրենք կռվել են:

Ալեքսը ծառայում էր Արցախում, ինքը վարորդ էր, բայց սեպտեմբերի 27-ից մասնակցել է թեժ մարտերին: Հոկտեմբերի երեքին վիրավորվեց եղբայրս։ Մտերիմ ընկերոջ հետ էր, ապա եղբորս տարել են ուրիշ դիրք։ Ալեքսը գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել:

Բժիշկները սկզբի օրերին ասում էին՝ հույս չկա, որ կապրի… հետո կամաց-կամաց դրական տեղաշարժ կար, հիմա հասավ նորմայի, այդպիսի վնասվածքով հազարից մեկն է ողջ մնում:

Այս պահին Երևանում վերականգնողական բուժում է ստանում, ոչ կարողանում է խոսել, ոչ կարողանում է քայլել»,- շարունակում է Անժելիկան:

Նրա խոսքերով՝ այս պահին միայն Ալեքսի առողջության մասին են մտածում:

Ալեքս Աղաջանյանը ժամկետային զինծառայող է, ծառայել է Հադրութում, մասնակցել թեժ մարտերին, հունվարի 14-ին պիտի զորացրվեր:

Ալեքսը ծնվել է Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում, որը հակառակորդի վերահսկողության տակ է:

Անահիտ Չալիկյան

 

The post «Բժիշկները սկզբի օրերին ասում էին՝ հույս չկա, որ կապրի…այդպիսի վնասվածքով հազարից մեկն է ողջ մնում» appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net