Ռուսաստանում մուլտֆիլմ են նկարահանում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա
Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների թիմը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքման նպատակով, գրում է rusarminfo.ru-ն:
Նախագիծն իրենից ներկայացնում է լիամետրաժ մուլտֆիլմ, որը կկրի «Սիրտը իմ» անվանումը:
«Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչև հորիզոն սլանալու երջանկության մասին»... Читать дальше...
