Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում ճապոնական ներդրումներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը... Читать дальше...
