2014 թվականից ի վեր Վրաստանի պետբյուջեից Վիրահայոց թեմին տարեկան 114 մլն դրամ է հատկացվում
Վրաստանի պետական բյուջեից մուսուլմանական, հրեական, կաթոլիկ և հայ առաքելական համայնքները յուրաքանչյուր տարի դրամական փոխհատուցում են ստանում:
Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ սկսած 2014 թվականից Վիրահայոց թեմը գումար է ստանում Վրաստանի պետական բյուջեից:
«Վրաստանում ապրող կրոնական փոքրամասնություններին որպես խորհրդային տարիներին կորցրած գույքի փոխհատուցում գումար է տրվում: Բյուջեից գումար տալիս են չորս կրոնական փոքրամասնությունների... Читать дальше...