ԱՄՆ-ը անկարող է եղել Աֆրինում Թուրքիային կանգնեցնել. Սուրեն Սարգսյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն հայտարարություններ է անում, խոսքեր շռայլում, այլևս անցնում իրական գործողությունների. Սիրիայի Աֆրին հատվածում Թուրքիայի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին խոսելիս՝ Թուրքիայի վարած քաղաքականության մասին նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է գործողություններ իրականացնել քրդական ջոկատների դեմ, որոնք պետք է ուղղվեն Սիրիայի որոշ հատվածներում եղած քրդերի դեմ,- ասաց նա՝ նկատելով... Читать дальше...