Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

Քաղաքապետարանը դադարեցրել է ծանուցումներ ուղարկել ընտանի կենդանիների համար գանձվող տուրքի մասին

0
Երևանի քաղաքապետարանը առայժմ դադարեցրել է ծանուցումներ ուղարկել ընտանի կենդանիների համար գանձվող տարեկան հինգ հազար դրամ տուրքի մասին, «Ազատությանը» տեղեկացրեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:


Այդ ծանուցուները բողոքի ալիք էին բարձրացրել ընտանի կենդանիներ պահող քաղաքացիների մոտ, այս օրերին սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր այդ տուրքի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:


«եթե քաղաքացին կարծում է, որ տուրք վճարելով կօգնի իր կենդանուն, իրեն և քաղաքին, ինքը կարող է վճարել այդ տուրքը, տուրքը սահմանված է։ Տուրքի հավաքագրման մեխանիզմները մինչև հստակեցվեն տուրքի նպատակահարմարությունը և այլ հարակից հարցեր, կարելի է ասել, որ տուրքի գործունեությունը կասեցված է։ Քաղաքապետարանը ծանուցումներ չի ուղարկում, հետևաբար սանկցիաներ չի լինի տուրքը չվաճարելու պարագայում», - նշեց Հակոբ Կարապետյանը։



Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի՝ քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացին պետք է վճարի տարեկան հինգ հազար դրամ։ Գումարի չափը սահմանվել է 2016 թվականին:


«Գիտեք, թե սա ինչ է, ոնց որ էն սիրո ու հավատարմության համար, որ կա կենդանու ու մարդու միջև, ոնց որ ինչ-որ բան վճարես։ Միգուցե օրինաչափ կլինի, երբ մենք կհասկանայինք՝ ինչի համար ա պետք վճարել։ Ոնց որ դու ավել երեխա ունենալու համար վճարես ու սա կհասկանան էն մարդիկ, որոնք կենդանի են պահում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Գագիկ Աղբալյանը, ով 1 տարուց ավելի է, ինչ տանը շուն է պահում։ Նա ասում է՝ եթե օրենքը հիմնավորվի, սիրով վճարումը կանի։ Նկատում է՝ օրինակ՝ շուն պահելն իրենից մեծ ծախսեր է ենթադրում։ Եթե լրացուցիչ տուրք էլ լինի՝ շատերը գուցե հրաժարվեն կենդանի պահելուց։


«Տեսեք, մենք հայտնի ենք որպես կովկասյան էն ժողովուրդներից,որ շուն են կռվացնում, դեպքեր ա եղել, որ ահազանգեր են եղել, որ շուն են կապել մեքենայից, քարշ տվել։ Մենք պետք է գանք էն վիճակին, որ ավելի շատ ընտանիքներում կենդանի պահեն։ Երեխեքը, որ մեծանում են էդ բանակարններում իրանք մի քիչ հասկանան՝ ինչ է նշանակում մենդանու նկատմամբ խնամք տանել, հոգատարություն։ Հետո կգա մի փուլ, որ կհասկանանք, որ տուրք է պետք վճարել ու կվճարենք», - նշեց Գագիկ Աղբալյանը։



Անի Մկրտչյանը, ով տանը 4 շուն է պահում, որոնցից երեքին փողոցից է բերել, ասում է՝ պետական տուրքը կվճարի այն դեպքում, երբ քաղաքում կլինեն շների համար հարմարեցված այգիներ, հատուկ տարածքներ։



«Ես 4 շուն ունեմ, ես միակը չեմ քաղաքում, որ շատ ունեմ, պատկերացնում եմ՝ որքան կլինի վճարները։ Էդպես ստացվում է, որ մենք հա՛մ կամավոր ենք լինում օգնելով դրսի շներին, այսինքն՝ դրսի շների համար էլ ենք մենք գումար վճարում, մեր շների էլ ։Պարզ է՝ բոլորս ունենք ընտանիքի անդամներ կամ ընտանի կենդանիներ ունեցողները ինձ կհասկանան, ինքան շատ են խնդիրները իրենց հետ կապված լինում», - ասաց Անի Մկրտչյանը։



Տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելուն դեմ մի խումբ քաղաքացիներ այսօր քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում։ Դեռ պարզ չէ, թե որ կենդանու համար է սահմանվելու տուրքն ու հաշվառումն ինչպես է արվելու։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը՝ քաղաքապետարանում քննարկումներ են իրականացվելու։



«Կա օրենք, կան օրենքից բխող գործառույթներ, որ պիտի արվի, այլ հարց է, որ մենք ունենք այլ մոտեցում և այլ մոտեցմամբ, առաջարկով հանդես կգանք, որ փոփոխություններ արվեն օրենքում», - նշեց Խաչիկ Հակոբյանը։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net