Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

3 ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ յոթ միլիարդ դրամ, և դրանից քաղաքի տնտեսությունը չի տուժել. Հայկ Մարության

0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադառնալով տնային կենդանիների համար հինգ հազար դրամ վճարելու լուրին, ասաց, որ 2011 թվականից ավագանու որոշմամբ այս ամենը գործում է, սակայն ինչպես չի հարկվել, այնպես էլ հիմա չի հարկվում:

«Ես զարմանում եմ, թե ինչու այս աղմուկը բարձրացավ: Ոչ մեկը այդ հինգ հազարը չի ուզում վերցնել, սակայն ինչ ես քաղաքապետ եմ, մենք մեծ աշխատանքներ ենք կատարում այդ ուղղությամբ»,- ասաց նա և նկատեց, որ շատ մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր պահում են տանը կենդանիներ, իսկ հետո դուրս են գցում:

Նա ասաց, որ հինգ հազար դրամի դրույթը պետք է Ազգային ժողովը չեղյալ համարի: «Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորենք, խնդրենք, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, պատվաստվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև, եթե կենդանիներին չեն պատվաստում: Աղմուկն անտեղի է, հինգ հազար դրամները չի մուծվելու»,- ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ թափառող կենդանիների ստերջացման ծրագիր են իրականացնելու և ստեղծել են քաղաքապետարանին կից ՊՈԱԿ, որը կիրականացնի միջազգային ստանդարտների գործընթաց, և մոտ 150 միլիոն դրամ տրամադրելու են դրան:

«Քննադատությունն ինձ համար լրիվ ընդունելի է որպես ինֆորմացիայի աղբյուր»,- ասաց նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե նոյեմբերին քաղաքապետարանը 450 հազար դրամի շոկոլադ է գնել և մեկ միլիոն դրամի պատիվ տվել, Հայկ Մարությանն ասաց, նախորդ իշխանությունն այդ ծախսերի համար նախատեսում էր 100 միլիոն դրամ, և դրա մեջ մտնում էր պատվիրակությունների ընդունումը, կերակրելը: Նա նշեց, որ երկու անգամ կրճատել են այդ ծախսերը և դարձրել հիսուն միլիոն, բայց վստահություն էլ հայտնեց, որ այդ գումարից ևս խնայողություններ կլինեն:

Անդրադառնալով Օպերայի շուրջ սրճարանների ապամոնտաժման խնդրին, Հայկ Մարությանն ասաց. «Ընտրողական մոտեցում չէ, սա քաղաքաշինական ծրագիր է, այստեղ ոչ միայն ապամոնտաժման մասին է խոսքը, այլև կանաչ գոտու վերակառուցման: Ես սա դիտարկում եմ որպես տարածքների հետ վերադարձում երևանցիներին: Մենք չենք նայել՝ ում որ մասն է ընկնում, մենք ճարտարապետական իմաստով ենք վերաբերվել, սա համայնքի տարածք է»:

Նա հայտարարեց, որ երեք ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ յոթ միլիարդ դրամ, և դրանից քաղաքի տնտեսությունը չի տուժել:

Անդրադառնալով օգտատիրոջ առաջարկին, որ տրանսպորտով երթևեկի, քաղաքապետն ասաց.«Ես ոտքով էլ եմ ման գալիս, երթուղայինով էլ եմ շրջում, ուղղակի չեմ նկարահանում, ցույց տալիս: Մեզ նայում են նաև այն մարդիկ, ովքեր զրուցել են գազելներում, և ես ավտոմեքենայի մեջ չեմ ծնվել և երկար տարիներ ծանոթ եմ տրանսպորտի խնդիրներին, և մաքսիմալ արագ կերպով փորձում ենք լուծել»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net