Մեծ Բրիտանիայում կատուն, ում տերերը մահացած էին համարում, երեք տարի անց հանկարծ վերադարձել է (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում կատուն երեք տարի անց վերադարձել է տիրուհու մոտ, թեև վերջինս կարծել է, թե կենդանին սատկել է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 2016 թվականի մարտին Սինդի անունով կատուն անհետացավ: Նրա 53-ամյա տիրուհին՝ Շերոն Ֆոքսը նույն ժամանակահատվածում տեղեկացավ, որ տարածքում նույն արտաքինն ունեցող կատու է ընկել մեքենայի տակ: Սատկած կատվի մարթու գույնն իսկապես շատ նման էր Ֆոքսի կատվին, և կինը ենթադրել է, որ մեքենայի տակ ընկածը հենց Սինդին է:
Երեք տարի անց տիկին Ֆոքսի հետ կապ է հաստատել անծանոթ մի կին ու հայտնել, որ Սինդին ողջ է: Նրա խոսքով՝ կատուն գտնվել է Ֆոքսի բնակավայրից 20 կմ հեռավորության վրա: Կատուն կրում էր միկրոչիպ, որտեղ առկա էր նրա և նրա տերերի մասին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը:
Երեք տարվա բաժանությունից հետո Սինդին բավականին ագրեսիվ էր դարձել, չնայած դրան նա միանգամից ճանաչել է իր տիրուհուն, որը եկել էր նրա հետևից: Ֆոքսը ենթադրում է, որ երեք տարի առաջ կատուն պատահաբար ներս է սողոսկել ինչ-որ մեկի ավտոմեքենան ու հայտնվել տնից հեռու մի վայրում:
