Նյութեր են նախապատրաստվում Գյումրիում բնակարանների բաշխման հնարավոր չարաշահումների մասին
Դիմումը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը, ով պնդում է, որ ընդգրկվելով տնակների հաշվառման գործընթացում՝ իր ձեռքի տակ է հայտնվել տվյալների բազա, որի ուսումնասիրությամբ պարզել է, որ երկրաշարժին փլված մեկ բնակարանի դիմաց 6-ն է հատկացվել, կամ նույն անձը 3 բնակարան է ստացել:
«Առաջինը եղել է, որ էդ փաստի վեց բանակարան են տրամադրել, ճիշտ է՝ տարբեր մարդկանց են տրամադրել, բայց դա էլ օրենքի խախտում է։ Ինչո՞ւ են տրամադրել, եթե էդ մարդը բնակարան չի կորցրել, ոչ մի առնչություն չունի փլված հասցեի հետ, ինչո՞ւ է ինքը պետությունից տուն ստացել», - նշեց Մհեր Խաչատրյանը։
Խաչատրյանն ասում է՝ ինքը հրապարակում է միայն այն փաստերը, որտեղ ակնհայտ երևում է, որ բնակարանների բաշխման գործընթացում տեղի է ունեցել չարաշահում: Նրա ձեռքի տակ հայտնվել է բազայի 70 տոկոսը, վստահ է, որ մնացած 30 տոկոսի ուսումնասիրությամբ ևս չարաշահումներ կբացահայտվեն: Բնակարնների բաշխումը տարբեր ժամանակահատվածներում տարբեր կառույցներ են իրականացրել, սկզբում քաղաքապետարանը, հետո մարզպետարանը վերջին տարիներին էլ, նախքան լուծարվելը, քաղաքաշինության նախարությունը:
Երկրաշարժին, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում շուրջ 20 հազար 600 բնակարան է փլուզվել, կառուցվել է 21 հազարը: Եթե բնակարան է հատկացվել տունը չկորցրած ընտանիքի, դա խոսում է մի քանի հանցագործությունների մասին, կարծում է փաստաբան Հայկ Հարությունյանը:
«Գնում է պաշտոնական դիրքի չարաշահում, գնում է փաստաթղթի կեղծիք, գնում է նույնիսկ պետության գույքի յուրացման խնդիր ապօրինի ճանապարհով, կոռուպցիոն ռիսկեր կարող է հայտնաբերվի այդ ընթացքում։ Բնականաբար, հասկանում ենք, որ այդ ամենը, եթե արվել է, եթե հիմնավորվում է, որ կա էդտեղ հանցագործության հատկանիշներ, դա չէր կարող.... եթե այսինք պաշտոնատար անձինք, որոնք ստորագրել են այդ փաստաթղթերի տակ, բնականաբար, նաև այդտեղ կլինեն կոռուպցիոն ռիսկեր», - ընդգծեց Հայկ Հարությունյանը։
