Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

Փրկարարների օգնությամբ Ծաղկահովիտում վատառողջ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն

0

Հունվարի 14-ից 20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը:

Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենաների արգելափակման առավել շատ՝ շուրջ մեկ տասնյակ դեպքեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են մարզի Ապարան համայնքի ավտոճանապարհներին: Կանչի վայր հասած հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից և ուղևորներին ցույց տվել անհրաժեշտ օգնություն:

Հունվարի 17-ին Ծաղկա­հովիտի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ճարճակիս գյուղի ավտոճա­նա­պարհը փակ է,  գյուղում կան վատառողջ երեխաներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել բժշկական կենտրոն: Երեխաներին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարները երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Նույն օրը փրկարարների օգնությամբ Ծաղկահովիտի ԲԿ-ում բուժում ստացած 13 երեխաների և երկու մեծահասակների հնարավոր է եղել անվտանգ հասցնել իրենց բնակավայր՝ Ճարճակիս:

Կոտայքի մարզում մեքենաների արգելափակման ահազանգեր ստացվել են Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում, որոնց արձագանքել են ԱԻՆ մարզային փրկարարական ստորաբաժանումները: Հունվարի 14-ից 20-ը  Շիրակի մարզում՝ Աշոցք, Կրասար, Ցողամարգ համայնքների ավտոճանապարհների փակ հատվածներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենա՝ ուղևորներին ցուցաբերելով համապատասխան օգնություն: Ձնակույտերում մեքենաների արգելափակման դեպքեր գրացվել են նաև Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնց ցուցաբերվել է համապատասխան արձագանքում:

Հունվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանարպարհին՝ ԱԻն հենակետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Գորիսի հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան: Նույն օրը Ջամշլու գյուղի մոտակայքում արգելափակված «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ձնակույտից դուրս բերելու համար օգնության է մեկնել Արագածոտնի մարզի Ալագյազի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել նշված ավտոմեքենան: 

ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.

.Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա,

.Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում,

.Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net