Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

Ճապոնիան պատրաստ է Ռուսաստանի հետ համերաշխության պայմանագիր կնքել. Kyodo

0
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստ է Ռուսաստանի հետ համերաշխության պայմանագիր կնքել, որով Ճապոնիային դե ֆակտո կանցնի Կուրիլյան կղզիներից երկուսը՝ Շիկոտանն ու Հոբամայի արշիպելագը, վկայակոչելով կառավարական իր աղբյուրները՝ հայտնել է Kyodo գործակալությունը։


Ճապոնիայի վարչապետի աշխատակազմը համարում է, որ երկու մյուս կղզիների՝ Իտուրուպի և Կունաշիրի վերադարձն այսօր իրական չէ։


Այս չորս կղզիները Խորհրդային Միությանն են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն Տոկիոն հրաժարվել է դե յուրե ճանաչել այն և մինչ օրս չի ստորագրել համերաշխության մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ։


1956 թվականին Խորհրդային Միությունն ու Ճապոնիան հռչակագիր էին ստորագրել, որում  ասված էր, որ Խորհրդային Միությունը պատրաստ է Ճապոնիային վերադարձնել Շիկոտանն ու Հոբաման, եթե ստորագրվի համերաշխության մասին պայմանագիր երկու երկրների միջև։


Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան համաձայն է  վերադարձնել այս երկու կղզիները, եթե Ճապոնիան խոստանա, որ այնտեղ չեն լինի ամերիկյան ռազմական բազաներ։


Հունվարի 14-ին, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել էր իր ճապոնացի գործընկերոջ հետ և բանակցություններից հետո հայտարարել, թե երկու երկրների միջև այս հարցով լուրջ տարաձայնություններ դեռ կան։


Մի քանի օր անց ճապոնական կողմը հայտարարում էր, որ հունվարի 22-ին Մոսկվա է ժամանելու Ճապոնիայի վարչապետը, Կուրիլյան կղզիների և համերաշխության մասին պայմանագրի հարցը լինելու է երկու երկրների ղեկավարների բանակցությունների օրակարգում։


Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ եթե այս անգամ էլ պաշտոնական Մոսկվան և Տոկիոն չկարողանան պայմանավորվել խնդիրը նորից երկար տարիներ կմնա չլուծված։


Կիրակի օրը Մոսկվայում Սուվորովի անվան հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել. Ռուսաստանի ձախ ուժերը բողոքում էին Կուրիլյան կղզիները հանձնելու՝ Ռուսաստանի իշխանությունների մտադրության դեմ։ Հանրահավաքին շուրջ 1000 մարդ է եղել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net