Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

Մարզպետները չեն գերազանցել լիազորությունները. Մակունցն՝ Արարատի մարզպետի ինքնապարգևատրման մասին

0
Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել լիազորությունները, գործել են այնպես ինչպես օրենքը թույլատրում է, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ինքնապարգևատրմանը։


Մակունցը նշեց, որ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել են նաև Ազգային ժողովում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։


«Այսինքն՝ բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են, և եթե ունենք այդ մոտեցումը, ուրեմն պետք է հասկանանք՝ մի կառույցի պարագայում մենք դա ընդունելի՞ ենք համարո՞ւմ, մյուսների պարագայում՝ ոչ», - ասաց խմբակցության ղեկավարը՝ շարունակելով. - «Խոսելով ընդհանրապես պարգևավճարների ինստիտուտից, այստեղ ամբողջ խնդիրը, ճիշտն ասած չգիտեմ, օրենքով ինչ հաճախականությամբ են լինում պարգևավճարներն, այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են և երկրորդը՝ լավագույն աշխատողները՝ տարվա ընթացքում լավ աշխատանք կատարածներն, իհարկե, խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն։ Ինչ վերաբերում է մարզպետն ինքն իրեն պարգևավճար հատկացնելուն և տեղակալներին, նորից եմ նշում, որ օրենքը դա թույլ է տալիս»։


Միևնույն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ  հարցը խմբակցությունում դեռ չեն քննարկել։


«Բայց, եթե օրենքը թույլ է տալիս, եթե արգելք չի սահմանում, ապա դրան ես դեմ արտահայտվել չեմ կարող, այլ բան է, որ եթե մենք գտնում ենք, որ պետք է սահմանափակել պարգևավճարները և, օրինակ, մարզպետները, կամ որևէ կառույցի ղեկավար մարմին չպետք է ինքն իրեն պարգևատրի, ապա պետք է օրենքում համապատասխան ձևով տեղ գտնի այդ դրույքը»։


«Ազատության» դիտարկմանը, թե տարիներ առաջ Նոր կյանքի ընդդիմադիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, թե գումար խնայելու համար վաճառքի է հանել գյուղապետի մեքենան և աշխատանքի է գնալու հեծանիվով, երկու տարի անց արդեն, ինչպես «Հետք»-ն է հայտնում, ինքն իրեն պարգևատրում է 104.5 տոկոս դրույքաչափով, և հարցին, թե հաշվի առնելով այն մոտեցումներն, որոնք կային նախկինում իշխանության մեջ, արդեն այդ մոտեցումները փոխվո՞ւմ են, Մակունցը պատասխանեց. - «Հանրության ընկալումը չափազանց կարևոր է մեզ համար, և երբ ասում եմ, որ մեր խմբակցությունում այդ հարցը կքննարկենք և կտեսնենք, թե ինչ սահմանափակումներ կարող ենք մտցնել օրենքի դաշտում, հենց դա նկատի ունեմ, որ անպայման հանրության կարծիքը պետք է հաշվի առնենք»։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net