Добавить новость
123ru.net
World News
Январь
2019

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի դատարանը բավարարել է մասնակի. չորս հոդվածները կհերքվեն, ու կբռնագանձվի 400 հզր դրամ, իսկ 1,6 մլն բռնագանձումը մերժվել է

0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ  Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով վճիռ է կայացրել՝ հայցը բավարարելով մասնակի:

1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հզր դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1մլն 600 հզր դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է:

Դատարանը վճռել է  Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին բավարարել մասնակի:

Դատարանը  www.1in.am ինտերնետային կայքին պարտավորեցրել է 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.

վճիռը օրինական ուժի ստանալուց հետո երկու օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ին (սահմաններում) www.1in.am  ինտերնետային կայքում հրապարակել հերքում (հերքման տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ հրապարակված չորս հոդվածները):

Պետք է նշվի, որ չորս հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Լրատվամիջոցը պետք է հայցի Ռոբերտ  Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:
Դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 1.600.000  ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net