Եթե Մոուրինյոն չհեռանար «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հեռանալու էին ֆուտբոլիստները. ESPN
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 90 տոկոսը կորցրել էր հարգանքն ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ: Այդ մասին գրում է ESPN-ը:
Պորտուգալացին ֆուտբոլիստներից մեկին հորդորել էր հեռու մնալ կիսապաշտպան Պոլ Պոգբայից, որի հետ նա բարդ հարաբերություններ ուներ: Այդ խոսակցությունը տարածվել էր ակումբի հանդերձարանում և դժգոհության առիթ դարձել: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողները հիասթափված էին, որ Մոուրինյոն անընդհատ քննադատում էր իրենց՝ թե մարզումների ժամանակ, թե հրապարակային ելույթներում:
Պարբերականի փոխանցմամբ՝ որոշ ֆուտբոլիստներ պատրաստվում էին հեռանալ թիմից, եթե Մոուրինյոն հրաժարական չտար: Այժմ, ըստ ESPN-ի, ֆուտբոլիստների տրամադրությունը լավ է, և ֆուտբոլիստները կրկին «վայելում են ֆուտբոլը և կյանքը»: Իսկ մարզիչն աշխատանքից ազատվելուց հետո նույնիսկ հրաժեշտ չի տվել իր թիմին:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացել է դեկտեմբերի 18-ին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նորվեգացի Ուլե-Գուննար Սուլշերը:
