Տուլայում հայ գեներալին նվիրված հուշարձան են տեղադրել
Ռուսաստանի Տուլա քաղաքում հուշարձան են տեղադրել՝ նվիրված 340-րդ հրաձգային դիվիզիայի զինվորներին և հրամանատար Սարգիս Մարտիրոսյանին: Այս մասին հայտնում է Тульские известия պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ 1941-ի դեկտեմբերին 340-րդ հրաձգային դիվիզիան՝ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի հրամանատարությամբ, մասնակցել է Տուլայի մարզի Ալեքսինյան շրջանի ազատագրման մարտերին:
Մարտերի ընթացքում դիվիազիան շուրջ 3000 գերմանացի սպանել: Դիվիզիայի ուժերով 35 բնակավայր է ազատագրվել:
Սարգիս Մարտիրոսյանը խորհրդային ռազմական գործիչ է եղել, ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում՝ Լենինի, Կարմիր դրոշի, Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով:
