Երկար սպասված օգնություն
Կիրակի Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների առաջարկի ընդունման մասին, ըստ որի Լաչինի միջանցքով և Ակնա - Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ պետք է հասցվեն Արցախ։
Եվ արդեն այսօր ալյուրով, դեղորայքով և հիգիենայի պարագաներով բեռնատարները հասել են շրջափակված Ստեփանակերտ։
Ուղիղ մեկ շաբաթ առաջ հասել էին Ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռները։ Հենց այդ իրադարձությունը դարձավ երեք ամիս ամբողջությամբ շրջափակված Լաչինի միջանցքի ապաշրջափակման սկզբնակետը։
Այն ժամանակ սկեպտիկները և մի շարք լրատվական միջոցներ պնդում էին, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնության է եկել և նրա համար բացում է Ակնայի ճանապարհը, որ Լաչինի միջանցքը այդպես էլ կմնա շրջափակված։ Այդ բոլոր պնդումները չիրականացան այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առաջին բեռնատարը անցավ Լաչինի միջանցքով։
Դեռևս անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախաձեռնությունը կիրականացվի, չնայած Հայաստանի և Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակների լուրջ դիմադրությանը։ Պատահական չէ, որ ա