Ռոբերտո Կարլոս. Մարսելոն խնդիրներ ունի գլխի հետ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ թիմի պաշտպան Մարսելոն չի հավասարվել իրեն Չեմպիոնների լիգայի հաղթանակների քանակով:
Բրազիլացիները երեքական անգամ են հաղթել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
«Մարսելոն «Յուվենտուսի» հետ խաղից հետո հարցնում էր, թե ինչու են բոլորը կրում 12 համարի խաղաշապիկը: Պարզապես նա ինչ-որ խնդիրներ ունի գլխի հետ:
Մարսելոն չի հավասարվել ինձ հետ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների քանակով: Ամեն անգամ, երբ հաղթում է թիմը, հաղթում եմ նաև ես, քանի որ ակումբի դեսպանն եմ: Այդ պատճառով 5 հաղթանակ ունեմ Չեմպիոնների լիգայում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է «AS»-ը: