Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июнь
2017

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշակի ակտիիվություն նկատվում է, բայց դա բավարար չէ․ Նարեկ Մինասյան

0

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշակի ակտիիվություն նկատվում է՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը և սահմանին միջազգային դիտորդների թվի ավելացումը:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց․ «Բայց ասել, թե  դրանք հայկական կողմի համար բավարար են, կրկին կընթանան քաղաքական բանակցությունները, և ակնկալենք որևէ առաջընթաց այդ բանակցություններից, բնականաբար պետք չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ արտգործնախարար էդուարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ 10 օրից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում և Ստեփանակերտում:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց առաջիկայում ակնկալել պետք չէ, քանի որ չկա փոխվստահության մթնոլորտ: «Ադրբեջանը պնդում է, որ փոխվստահության միջոցները կարևոր չեն, դրա փոխարեն կարելի է անմիջապես անցնել քաղաքական կարգավորման և լուծել հակամարտությունը»,- ասաց նա:

Իսկ հայկական կողմի պնդումները, որ հասցեական հայտարարություններ լինեն, փոխվստահության մթնոլորտ ստեղծվի, ըստ Նարեկ Մինասյանի, եռանախագահների համար ընդունելի են, որովհետև հասկանալի է, որ դրանք ապրիլյան պատերազմից հետո  Ադրբեջանին սաստող փորձեր են: «Բայց արդյո՞ք այդ փորձերը բավարար են և արդյո՞ք բավարար է  հնչեցնել, թե Ադրբեջանն է առաջին խախտել հրադադարի ռեժիմը․ ո՛չ, իհարկե, փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն, որովհետև տեսնում ենք, որ վերջին օրերին ևս սահմանում լարվածություն կա»,- նշեց  նա:

Հետևաբար, ըստ նրա, ասել, թե հայկական կողմը գոնե  բավարարված է ընթացիկ փոփոխություններով, չի կարելի: Նարեկ Մինասյանի խոսքով՝ հայկական կողմին չպետք է բավարարի անգամ ԵԱՀԿ դիտորդական գրասենյակի ընդլայնումը ՝ միջազգային դիտորդների թվի ավելացումը:  «4 հոգի էր, ավելանում է 3 հոգի: Եթե պատկերացնենք ղարաբաղաադրբեջանական սահմանային գիծը, կտեսնենք, որ յոթ հոգին բավարար չեն: Դետևս հայտնի չէ, թե որտեղ են նրանք տեղակայված լինելու, անհամաձայնություն կա դրա շուրջ: Եթե հաշվի առնենք, որ նման փոքր հարցը կարգավորվում է ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո, ձեռբերում համարել այն չենք կարող: Հայկական կողմը դրանից չի կարող գոհ լինել»,- ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, վերլուծաբանը, այնուամենայնիվ շատ դրական համարեց, նշելով, որ ընթացիկ այցերը, պայմանավորվածությունները, նոր առաջարկներով հանդես գալը օգնում է բանակցային գործընթացին: Այս անգամ և ընդհանրապես, ըստ Նարեկ Մինասյանի, հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է ցույց տա, որ փոխվստահության միջավայրի ապահովման համար ընթացող քայլերը բավարար չեն, հետևաբար անհրաժեշտ է ավելի հստակ քաղաքականություն, նաև ճնշում հրադադարի ռեժիմը խախտող կողմի վրա:

«Այդ հասցեական հայտարարությունները պետք է դարձնեն ավանդույթ: Թող հստակ մատնանշվեն հրադադարի ռեժիմը խախտողները: Բայցի այդ՝ պետք է ընդլայնել հայկական կողմի առաջարկների շրջանակը»,- ասաց նա՝ նշելով, որ կան նաև մի շարք պահանջներ, որոնք գոյություն ունեն վաղուց և մինչ այժմ ակտուալ են, դեռևս չեն լուծվել: Դրանց իրականացման ուղղությամբ, հայկական կողմն, ըստ վերլուծաբանի, պետք է շարունակի աշխատել:

Նարեկ Մինասյանը բանակցություններին չմասնակցելու բոյկոտի ձևը և այդպես միջազգային հանրության և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը ճիշտ չհամարեց: Նա նշեց, որ չնայած բանակցություններին չմասնակցելը կոշտ դիրքորոշման ցուցադրում կլինի, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ խնդիրներ կառաջացնի: «Բանակցությունները գերադասելի են պատերազմից: Հետևաբար որևէ երաշխիք, որ բանակցությունը բոյկոտելուց հետո որոշակի հանգստություն կգա, չկա: Դրա համար պետք է պատրաստենք ռեալ օրակարգ և համանախագահների հետ ռեալ հարցեր քննարկենք: Թեկուզ մանևրելով՝ պետք է գտնենք այն հարմար պահը անուղղակիորեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց նա:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Николай Цискаридзе

Цискаридзе высказался о спасении Волочковой



Москва

Священник рассказал, зачтутся ли молитвы от потушенных свечей и как меняется их сила после погашения огня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net