Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2017

Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրին լուրջ վնաս է հասցրել. բնապահպան (տեսանյութ)

0

Մարդու շրջակա միջավայրի վրա լուրջ ազդեցություն են թողնում մարդկային գործոններն ու բնակլիմայական լուրջ փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը: 

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում ՀՀ որոշ շրջաններում լուրջ ուսումնասիրություններ են արվել, որի արդյունքում բացահայտվել է՝ հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրին լուրջ վնաս է հասցրել:

«Ուսումնասիրությունները կատարվել են Լոռու մարզում, Զանգեզուրում և Արարատյան հարթավայրում: Վերջին տվյալներով՝ շատ մտահոգիչ վիճակ է հատկապես Զանգեզուրի, Քաջարանի, Կապանի գյուղերում, որտեղ հողի, ջրի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են ծանր մետաղներ: Պատճառները բոլորին հասկանալի են՝ հանքարդյունաբերողները ոչ պատշաճ ձևով են օգտագործում իրենց հնարավորությունները»,- ասաց նա:

Սիլվա Ադամյանը բնապահպանական խնդիրների հետ կապված մի օրինաչափություն է նկատել: Նա մատնացույց արեց, որ գիտական մակարդակում, հասարակական սեկտորում բնապահպանական խնդիրների մասին միշտ խոսում են, փոխարենն Առողջապահության նախարարությունը լռում է: Բնապահպանը հավելեց, որ ինքը նախարարության աշխատակիցների, ընդհուպ նախարարի հետ հանդիպում է ունեցել, իսկ աղտոտված շրջանների ցուցակը ներկայացվել է նաև վարչապետին:

«Լուրջ մտահոգություն կա նաև նրանց կողմից, սակայն ռեալ քայլեր մենք չենք տեսնում: Այն, որ մենք աշխարհի մակարդակով քաղցկեղի հիվանդացությամբ 2-րդ տեղում ենք, խոսում է նրա մասին, որ մեր շրջակա միջավայրի ուսումնասիրություններն ամբողջական ու պատշաճ չենք անում: Ես իմ աչքով եմ տեսել, որ Երևանի հիվանդանոցներում 30 հիվանդից 3-4-ն է, որ քաղցկեղով հիվանդ չէ: Երբ ես հարցնում էի, թե ո՞ր շրջաններից են, ասացին, որ ամենաշատը Գյումրիից ու Զանգեզուրից, պատճառը գիտեք՝ մենք չունենք պատշաճ հետևողական աշխատանք»,- ընդգծեց Ադամյանը:

Բնապահպանը մեջբերեց «Հայ կանայք հանուն շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ մարդու վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է ծանր մետաղներով առատ հողն ու ջուրը, ազդում է մարդու էնդոկրին համակարգի վրա:

Ադամյանը խոսեց նաև շրջակա միջավայրի վրա ազդող կլիմայական փոփոխությունների մասին, ինչը, ըստ նրա, աշխարհում համատարած խնդիր է:

«Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ահազանգել է այնպիսի հիվանդությունների տարածման մասին, ինչպիսին են մալարիան, խոլերան, չուման և այլն: Չենք ասում, որ սա մեզ սպասում է, բայց եթե փոփոխությունների սանդղակը մեծանա, լանդշաֆտները փոփոխվեն, փոխվի միջատների, մակաբույծների համակարգը, ապա վտանգ կլինի»,-եզրափակեց Սիլվա Ադամյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал об интеграции Мневниковской поймы в городскую транспортную сеть


Спорт в России и мире
Москва

Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Последствия жары и ливней: в Москве в Яузе заметили плывущих бегемотов





Путин в России и мире
Москва

Президент Конго Сассу-Нгессо назвал отношения с РФ дружескими и солидарными


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Запад до последнего будет закрывать глаза на зверства режима Зеленского": Мария Захарова ответила Киеву после атаки на Севастополь


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Дочь Тимати снимается в сериале с Ларисой Гузеевой и Павлом Деревянко. Первые фото с площадки



Москва

Производитель «Иволги» начал проверку всех поездов после ЧП на МЦД-3

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net