Արսենալի լեգենդ. Եթե Մխիթարյանը լիներ Չելսիում, կխաղար Ազարի դիրքում
Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Մարտին Կեոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայ կիսապաշտպանին օգտագործում է սխալ դիրքում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են վախ ներշնչել մրցակիցներին, սակայն նրանք չեն անում դա: Ճիշտ չէ, որ Գերմանիայում նախորդ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած Հենրիխ Մխիթարյանը ստիպված է պաշտպանվել նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը պարտվում է «Արսենալին»:
Եթե Մխիթարյանը լիներ «Չելսիում», ապա միանշանակ հանդես կգար Էդեն Ազարի կամ Պեդրոյի դիրքում, այլ ոչ թե կխաղար որպես եզրային պաշտպան: Մանչեսթերցիները ստեղծել են ոչ հարձակողական թիմի համբավ»,- ասել է «Daily Mail»-ի փորձագետը: